Հայկական կողմը կրակոցներ չի արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պաշտպանության նախարարությունը հերքեց Ադրբեջանի տարածած տեղեկությունները։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասպանում»,- շեշտեցին ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Հայաստանի հետ սահմանին հերթական փոխհրաձգության մասին: Մասնավորապես, հաղորդագրության մեջ նշվում էր, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Թովուզի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ երեկ` նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։