
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ով բերդում կորցրել է գիտակցությունը և վայր ընկել, կայուն է: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է վրացական քրեակատարողական ծառայությունը:
«Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է: Շուտով վերակենդանացման բաժանմունքի բժիշկը ԶԼՄ-ների համար կանի հայտարարություն»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ: