Հայկական թավջութակը և Մոնիկա Բելուչին Կուստուրիցայի նոր ֆիլմում. rusarminfo.ru (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական թավջութակը և Մոնիկա Բելուչին Կուստուրիցայի նոր ֆիլմում. rusarminfo.ru

Ռուսաստանյան կինոթատրոններում ցուցադրվում է Էմիր Կուստուրիցայի «Ծիր կաթնի ճանապարհով» ֆիլմը: Ինչպես արդեն նշել էինք, սաունդթրեքի ձայնագրմանը մասնակցել է հայազգի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

Ինչպես հաղորդում է rusarminfo.ru-ն նա կատարել է «Վալս» ստեղծագործությունը, որը գրել է Կուստուրիցայի որդին՝ Ստրիբորը:

«Համագործակցության առաջարկ ստացել եմ 2016-ի ամռանը, երբ Էմիր Կուստուրիցայի հրավերով գտնվում էի Սերբիայում տեղի ունեցած կինոփառատոնին: Համերգից հետո նա ինձ խնդրեց մասնակցել «Ծիր կաթնի ճանապարհով» ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը: Աշխատանքի ընթացքում մտերմացա Ստրիբորի հետ: Մենք մեկ օրվա ընթացքում ձայնագրվեցինք»,-  rusarminfo.ru-ին ասաց Նարեկ Հախնազարյանը:

Թավջութակահարը նաև հայտնեց, որ հեռավորության վրա շարունակում է աշխատել Ստրիբոր Կուստուրիցայի հետ: Նրանք միասին ձայնասկավառակ են պատրաստում, որտեղ տեղ է գտել նաև ֆիլմում օգտագործված երաժշտությունը:

Էմիր Կուստուրիցայի նոր ֆիլմը՝ «Ծիր կաթնի ճանապարհով»-ը, պատմում է մի սիրո պատմության մասին: Դեպքերը տեղի են ունենում բոսնիական պատերազմի ժամանակ: Գլխավոր դերերում են՝ Էմիր Կուստուրիցան և Մոնիկա Բելուչին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թ. Վենետիկի կինոփառատոնի ժամանակ:

Ամբողջությամբ՝ rusarminfo.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը