Ամերիկահայ ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանն օգնել է կազմակերպել Աֆղանստանի 30 երիտասարդ ֆուտբոլիստուհիների և նրանց ընտանիքների անդամների, ընդհանուր թվով շուրջ 130 մարդու տեղափոխումը Պակիստանից Լոնդոն։ Քարդաշյանը ֆինանսավորել է նրանց ավիափոխադրումը: Այս մասին հաղորդում է ESPN-ը։
Աֆղան Ֆուտբոլիստուհիների՝ բրիտանական վիզա ստանալու հարցում օգնել է անգլիական «Լիդս Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Անդրեա Ռադրիզանին։ Նա հույս է հայտնել, որ այդ ֆուտբոլիստուհիները կկարողանան հաջողության հասնել «Լիդսի» կանանց թիմերում։
Ավելի մանրամասն՝ shantnews.am