Ֆրանսիան պետք է առավել վճռական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Բրունո Ռետայո (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ֆրանսիան պետք է առավել վճռական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Բրունո Ռետայո

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ու Ֆրանսիայի Սենատի մեծամասնության խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն քննարկել են Ֆրանսիա–Արցախ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները ։ Տեղեկությունը հայտնում է Խանումյանը։

«Պարոն Ռետայոն 2020թ. նոյեմբերին Սենատի կողմից ընդունված` Արցախի Հանրապետության ճանաչմանն ուղղված բանաձևի հեղինակն է»,–Facebook–ի իր էջում գրել է նա։

Ռետայոն էլ գրառում է արել Twitter–ի իր էջում` նշելով, որ Ֆրանսիան պետք է առավել վճռական աջակցություն ցուցաբերի Հայաստանին՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի, որին աջակցում է Թուրքիան։

 



Նման նյութեր