Նոյեմբերի 19-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Պալմա կղզում (Կանարյան Կղզիների Ինքնավար Մարզ), որտեղ հրաբուխ Է ժայթքում: Այդ մասին Twitter-ում հայտնել Է երկրի Ազգային աշխարհագրական ինստիտուտը:
Ինստիտուտի տեղեկատվությամբ՝ երկրաշարժը գրանցվել Է Վիլյա դե Մասո բնակավայրի շրջանում, օջախը գտնվել Է 36 կիլոմետր խորության վրա: Այն դարձել Է ամենաուժգինը երկու ամիս առաջ ժայթքումն սկսվելուց ի վեր:
Երկրաշարժի հետեւանքով տուժածների մասին չի հաղորդվում:
Վերջին ժամանակներս կղզում նկատելիորեն ուժեղացել Է սեյսմիկ ակտիվությունը: Սեպտեմբերի 19-ին կղզում հրաբուխի ժայթքում Է սկսվել Էլ Պասո բնակավայրի շրջանում: Հրաբխի խառնարանից տեղի Է ունենում հրաբխայն նյութերի ակիվ արտանետում:
Լավայի հոսքերը քանդել են ավելի քան 2,5 հազար շենք: Ավելի վաղ անվտանգության նկատառումներով կղզում արդեն տարհանվել Է շուրջ 7 հազար մարդ: