Ավստրիան կրկին կսահմանի ամբողջական լոքդաուն
Advertisement 1000 x 90

Ավստրիան կրկին կսահմանի ամբողջական լոքդաուն

Ավստրիան կդառնա Արևմտյան Եվրոպայի առաջին երկիրը, որը Covid-19-ի պատճառով կրկին ամբողջական լոքդաուն կսահմանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ավստրիայի բնակչության մոտավորապես երկու երրորդը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ, որը ամենացածր ցուցանիշներից մեկն է Արևմտյան Եվրոպայում:

Երկրում վարակակիրների թիվը մայրցամաքում ամենաբարձրերից են՝ 7 օրում 100 հազար մարդու հաշվով՝ 991 դեպք:

«Մեզ չի հաջողվել համոզել բավականաչափ մարդկանց պատվաստվելու համար», – ասել է կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը:

Լոքդաունը կսկսվի երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին: Իսկ պատվաստման պահանջն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ին:

 



Նման նյութեր