Մեր ընտանիքների մտերմությունը 40 տարվա պատմություն ունի. Լիդուշիկի նոր տեսահոլովակի պրեմիերան եւ մանրամասները (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մեր ընտանիքների մտերմությունը 40 տարվա պատմություն ունի. Լիդուշիկի նոր տեսահոլովակի պրեմիերան եւ մանրամասները

Երեկ տեղի է ունեցել երգչուհի Լիդուշիկի (Լիդա Առաքելյանի) նոր «Մայրիկ» երգի տեսահոլովակի պրեմիերան: Երգի գաղափարը գեղասահքի Հայաստանի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանինն է եւ նվիրված է իր մայրիկի՝ Արմինեի հիշատակին:

«Մեր ընտանիքների մտերմությունն արդեն 40 տարվա պատմություն ունի եւ երբ եղավ մտահղացումը ես սիրով ընդունեցի այն: Ամեն բան արվեց, որպեսզի ստեղծվի որակյալ եւ գեղեցիկ ստեղծագործություն: Երգի երաժշտության, գործիքավորման հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանն է: Տեսահոլովակը նկարահանել է Սլավիկի մտերիմ ընկեր Դավիթ Ավետիսյանը, ով ժամանակին նույնպես զբաղվել է գեղասահքով»,-նշեց երգչուհին:

Լիդուշիկի խոսքով՝ ինքն ու Սլավիկը արդեն միասին աշխատելու փորձ ունեցել են. «Սլավիկը տարիներ առաջ նկարահանվել է իմ՝ «Սրտում առաջին սեր» տեսահոլովակում, քանի որ ամբողջ տեսահոլովակը նկարահանվել է սառույցի վրա: Այս տեսահոլովակը նկարահանելիս նույնպես շատ լարված եւ հուզմունքով լի պահեր եմ ունեցել, եւ բացի դա շատ ցուրտ էր, փորձում էինք արագ ու դրական մթնոլորտում անցկացնել նկարահանումները»:

news.am