Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Կալկաթայում ընթացող Tata Steel Chess India միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը։
Արոնյանն 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր` 1 միավորով զիջելով մրցաշարում հաղթած հնդիկ Արջուն Էրիգայսիին։
Մրցաշարի ընթացքում Արոնյանը տարել է 3 հաղթանակ, կրել 1 պարտություն, 5 պարտիա ավարտել ոչ-ոքի։
Հնդկաստանում անցկացված արագ շախմատի մրցաշարին մասնակցել են աշխարհի 10 շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը (Հայաստան), Լե Կուանգ Լյեմը (Վիետնամ), Սեմ Շենկլենդը (ԱՄՆ), Սանտոշ Վիդիտը (Հնդկաստան), Բաշկարան Ադհիբանը (Հնդկաստան), Պարհամ Մաղսուդլուն (Իրան), Մուրալի Կարտիկեանը, Արջուն Էրիգայսին, ՌամեշբաբուՎայշալին, Ռամեշբաբու Պրագնանանդհան (բոլորը` Հնդկաստանից):
Նոյեմբերի 20-ին ու 21-ին Հնդկաստանում կկայանա նաև շախմատային բլից մրցաշար, որին Արոնյանը նույնպես մասնակցելու է։