Ջո Բայդենն իր լիազորությունները ժամանակավորապես փոխանցում է փոխնախագահին
Advertisement 1000 x 90

Ջո Բայդենն իր լիազորությունները ժամանակավորապես փոխանցում է փոխնախագահին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սահմանադրության համաձայն, իր պարտականությունները ժամանակավորապես կփոխանցի փոխնախագահ Կամալա Հարիսին և այդ ընթացքում կգտնվի հիվանդանոցում, որտեղ կանցնի սովորական․ պալանային  բուժական ընթացակարգերը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Սպիտակ տունը։

«Այսօր առավոտյան նախագահը կմեկնի Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն՝ իր ամենամյա սովորական ստուգումների համար: Ինչպես 2002 և 2007 թվականներին եղել է նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք, սահմանադրական ընթացակարգի համաձայն, նախագահ Բայդենն իր լիազորությունները կփոխանցի փոխնախագահին՝կարճ ժամանակով, երբ նախագահը կգտնվի անեսթեզիայի տակ»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։ Բայդենը պլանային կոլոնոսկոպիայի կենթարկվի.

Նախագահական լիազորությունները Կամալա Հարիսին ժամանակավոր փոխանցելու մասին հայտարարությունը հատկանշական է, որ հնչել են նրա վարկանիշի անկման մասին լուրերի ֆոնին: Վերջին հարցումներով փոխնախագահի վարկանիշը  30%-ից ցածր է։

 



Նման նյութեր