Գորշ արջերը վնասներ են հասցրել համայնքի բնակիչներին
Advertisement 1000 x 90

Գորշ արջերը վնասներ են հասցրել համայնքի բնակիչներին

Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։

Նախարարությունից հայտնում են, որ այս ընթացքում տարվել են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ։ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից իրականացվել են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման ուսումնասիրություններ։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից առաջիկայում խնդրի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ընդլայնված քննարկում կհրավիրվի՝ քննարկելու արջերի առանձին առնաձնյակների վարքը և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգը մեղմելու եղանակներ։

Մարդու կողմից բնության վրա ճնշում գործադրելու հետևանքով, վերջին ժամանակներում սրվել է մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը, սակայն, ընդունված ցանկացած որոշում պետք է նախևառաջ բխի բնապահպանական շահից։

armlur.am