2021 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թ. մարտի 31-ը Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվում է «Դուբայ Էքսպո 2020»-ը:
Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն իր թելեգրամյան ալիքում լուսանկարներ է հրապարակել էքսպոյում Ադրբեջանի տաղավարից:
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ ցուցադրված բոլոր քարտեզներում, բացի նրանից, որ Արցախը ներկայացվում է որպես Ադրբեջան, նաև Հայաստանից «պոկել» են Մեղրին` պատկերելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Այսպես, ըստ երկու քարտեզների, Հայաստանը զրկված է Իրանի հետ ցամաքային սահմանից:
Արդյո՞ք հայկական կողմը դիմել է կազմակերպիչներին, որ վերացնեն այդ կեղծարարությունը, հայտնի չէ: