ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԵՈՐԳԻԻ ԹԱԶԱԳՈՒԼՅԱՆ
(1953 – 1994)
Ծնվել է 1950 թվականին Վրաստանի Ախմետա քաղաքում:
1966 թվականին Թեթրի Ծղարոի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտ «Տեխնիկական կիբեռնետիկայի» ֆակուլտետ:
Բայց երկու տարի անց, 1968 թվականին ընդունվել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարան, որն ավարտելուց հետո անցնել է ծառայության՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն:
Հետագայում տեղափոխվում է Միջին Ասիական զինվորական օկրուգ:
1988 թվականին տեղափոխվել և ծառայությունը շարունակել է Անդրկովկասյան զինվորական օկրուգում՝ Հայաստանում:
1992թ. փետրվարի 2-ին նշանակվել է Հայոց բանակի առաջին չորս զորամասերից մեկի հրամանատար և մեծ ավանդ ունեցել այդ զորամասի ստեղծման, համալրման և կայացման մեջ:
1993 թվականի մարտ-ապրիլին գնդապետ Ալեքսանդր Թազագուլյանի հրամանատարությամբ գործող զորամասը մասնակցել է Քելբաջարի (այժմ Քարվաճառ) ազատագրմանը:
Մեկ տարի անց, 1994 թվականի ապրիլի 24-ին, արդեն որպես այլ զորամասի հրամանատար, կրկին ստացել է հրաման՝ մարտական խնդիր կատարելու Քելբաջարի (այժմ Քարվաճառ) տարածքում, որի իրականացման ժամանակ մահացել է սրտի կաթվածից:
Ալեքսանդր Թազագուլյանի վերջին խոսքերն էին. «Գունդ, առա՜ջ», նա 44 տարեկան էր:
Ալեքսանդր Թազագուլյանը պարգևատրվել է Խորհրդային Միության բազմաթիվ մեդալներով, իսկ հետմահու՝ ՀՀ երկրորդ աստիճանի «Մարտական Խաչ» շքանշանով:
Փառք ու պատիվ մեր հերոսներին