Լոնդոնի հռչակավոր գոսպել երգչախումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երեւանում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լոնդոնի հռչակավոր գոսպել երգչախումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երեւանում

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակներում Երեւանում առաջին անգամ ելույթ կունենա հռչակավոր Լոնդոնի գոսպել երգչախումբը: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։

Խումբը Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում համարվում է եզակի ֆենոմեն, որը հաստատել է իրեն ուրույն եւ չգերազանցված կատարողական նիշը: Երգչախմբի անդամները հատընտիր մենակատարներ են, որոնք չեն դադարում զարմացնել եւ գերել հարյուր հազարավոր երկրպագուներով լեփ-լեցուն համերգները:

Լոնդոնի Գոսպել Երգչախումբը մշտապես համատեղ ելույթներով հանդես է գալիս մոլորակի գերաստղ կատարողների հետ, ինսչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Լուչիանո Պավարոտին, Էլթոն Ջոնը, Սթիվի Վանդերը, Ջորջ Մայքլը, Քուինը, Էրիկ Քլեփտոնը, Ադելը, Քայլի Մինոգը, Էլի Գոլդինգը, Ջասթին Տիմբերլեյքը, Դայանա Ռոսը, Փինքը:

Խմբի տպավորիչ կատարումները կարելի է լսել մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարևներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր», «Փողոցային պարեր» եւ այլն։

Խմբի հետ համագործակցում են ամենահայտնի ընկերություններիը։ Դրանց շարքում են Հարրոլդը, Բարբերին, Մարքս ընդ Սպենսերը, Քրիստիան Դիորը, Բի-Բի-Սին, Էյչ Էս Բի Սի-ն, Վիրջինը, Մերսեդես Բենցը, ինչպես նաև Գրեմմի-ն եւ «Ձայնը» մրցույթը: Խմբի կազմում հանդես են գալիս հարվածային գործիքների, կիթառի, ստեղնաշարի եւ այլ սիրված և հանրաճանաչ կատարողներ:

Երգչախմբի երեւանյան համերգի ընթացքում կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաեւ ամանօրյա եւ սուրբծննդյան երգեր:

news.am