Լեռնային և նախալեռնային շրջաններում ձյուն է սպասվում
Advertisement 1000 x 90

Լեռնային և նախալեռնային շրջաններում ձյուն է սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-24-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 23-24-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-26-ը սպասվում է անձրև: