Հայաստանում նվազում են մանկական և երեխաների մահացության ցուցանիշները
Advertisement 1000 x 90

Հայաստանում նվազում են մանկական և երեխաների մահացության ցուցանիշները

Շնորհիվ մեր Բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի Հայաստանում նվազում են մանկական և երեխաների մահացության ցուցանիշները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Եվ այսպես, 2021թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 183 դեպք, որը 10%-ով ավելի ցածր է, ինչպես նախորդ, այնպես էլ 2017-2020թթ.-ի միջին ցուցանիշից:

Նմանատիպ պատկեր է նաև 0-4 տարեկան երեխաների մահացության պարագայում:

Այսպես, 2021թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել մահվան 211 դեպք, ինչը 8%-ով ցածր է 2020թվականի և 14%-ով նախորդ 4 տարիների միջինի ցուցանիշից:

Միանշանակ է, որ նման արդյունքներն առաջին հերթին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի հետևանք են, որոնք համավարակի և գերհոգնածության պայմաններում մշտապես առաջնահերթություն են տալիս աճող սերնդի բժշկական օգնության և սպասարկմանը:



Նման նյութեր