«Ժառանգությունը» կներկայանա իր հայտով, իր օրակարգով և կփորձի համախմբել ողջ հանրությանը,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նա արդյունավետ չի համարում ընտրություններին ընդառաջ դաշինքների ձևավորումը:
Հարցին՝ եթե կուսակցությունը, այնուամենայնիվ, որոշի գնալ դաշինք կազմելու ճանապարհով, Փոստանջյանը դուրս կգա՞ կուսակցությունից, նա պատասխանել է. «Ընդհանրապես, ես եթե մի տեղ գնում եմ, հետ չեմ վերադառնում, եթե ինձ խանգարում են, ապա խանգարողներին եմ հեռացնում: Ես այդպիսի դիրքորոշմամբ եմ հանդես գալիս»: