ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2016 թ. դեկտեմբերին, 2015թ. դեկտեմբերի համեմատ, հրուշակեղենի ապրանքախմբում գները նվազել են 3.7%-ով, իսկ 2016 թ. նոյեմբերի համեմատ՝ 1.1%-ով:
Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը, վերջինս մեծապես պայմանավորվել է հայրենական շոկոլադե կոնֆետների 2.2% գնանկումով:
«2016թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է մսամթերքի, կենդա- նական և բուսական յուղերի՝ 0.1%, շաքարավազի, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.2% գնաճ, իսկ կաթնամթերքի, ոչ ոգելից խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը»,-ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ձվի հանրապետական միջին գինը 2016 թ. դեկտեմբերին, 2015 թ. դեկտեմբերի համեմատ, աճել է 6.8%-ով, իսկ 2016 թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 0.6%-ով: