Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը։
Նոյեմբերի 23-ին 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 13․42-ի։
Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցել նաև եվրոյի ու ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/15 լիրա փոխարժեքով։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ հասնելով 18-ի։