«Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանած ֆիլմը՝ «Մարդ, որը կառուցում է» նվիրված է Գագիկ Ծառուկյանի ծննդյան 60 ամյակին: Այն պատմում է ՀԱՕԿ-ի ղեկավարի գործունեության ու կատարած աշխատանքների մասին: Ընտանիքի անդամները նաև պատմում են Գագիկ Ծառուկյանի հավատքի մասին ու հիշում են՝ ինչպես են 4 դուստրերը հոր ուղեկցությամբ գնացել ուխտագնացության, որից հետո ծնվել են ընտանիքի երկու տղա զավակները:
Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը պատմում է. «Գագիկի մորաքույրը երազ էր տեսել, որ քանդված փլատակներ են, որոնց մոտ կանգնած է Գագիկը և այդ տեղանքում պետք է եկեղեցի կառուցի։ Այդպես էլ եղավ»։
«Ինձ թվում էր անհնարին է այդ ճանապարհը հաղթահարելը, բայց տեսնելով ավելի փոքր երեխաներ, քան ես էի, ոտաբոբիկ կանանց, ծեր տատիկ-պապիկների, որոնք բարձրանում էին այդ սարը՝ այդ բարձունքն ինձ համար հաղթահարելի թվաց»:
«Վստահ էինք, որ Աստված տեսնում, լսում և ընդունում է, որ իրեն ենք ապավինել, նպատակը, որ մենք եղբայր ունենանք։ Աստված այնքան ողորմած գտնվեց, որ ունեցանք, ոչ թե եղբայր, այլ՝ եղբայրներ»,- նշում է միջնեկ դուստր Գայանեն։