ԳՇ պետին աշխատանքից ազատելու հարցը լուծված է. ո՞վ կփոխարինի նրան
Advertisement 1000 x 90

ԳՇ պետին աշխատանքից ազատելու հարցը լուծված է. ո՞վ կփոխարինի նրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն կողմնորոշվել է ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ճակատագրի հարցում. առաջիկայում նա կազատվի աշխատանքից։

Դավթյանին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցություններն ակտիվացան, երբ նոյեմբերի 15-ին վարչապետը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին` նրա փոխարեն նշանակելով փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։

Sputnik Արմենիայի աղբյուրների համաձայն` Դավթյանին աշխատանքից հեռացնելու հավանական պատճառներից մեկը «անորակ հրթիռների» քրգործն է, որի շրջանակում, ինչպես հայտնի է, կալանավորվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Միևնույն ժամանակ սա միակ գործոնը չէ, որը դեր է խաղացել ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու հարցում. զորքերում լրջորեն դժգոհ են նրա աշխատանքից։

Մեր տվյալներով` Դավթյանի փոխարեն իշխանությունն ուզում է նշանակել նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցին։ Սակայն պետք է նշել, որ բանակում ամենևին էլ հիացած չեն նաև նոր թեկնածուով։

armeniasputnik.am



Նման նյութեր