Հանկարծ չբարբաջեք Վանոյի վերջին կամքի մասին. 4rd.am
Advertisement 1000 x 90

Հանկարծ չբարբաջեք Վանոյի վերջին կամքի մասին. 4rd.am

ՀՀ կառավարությունում ստեղծված հանձնաժողովի որոշմամբ՝ պետական-քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Դեկտեմբերի 4-ին Սիրադեղյանին կհուղարկավորեն Կոթի գյուղում։

Սա նշանակում է, որ հասարակության մտավորական խմբերի պահանջը՝ Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան ազգային պանթեոնում, կառավարության համար ընդունելի չէ։ Եվ չէր էլ կարող ընդունելի լինել, որովհետև Վանոն իր քաղաքական կշիռով, պետությունն իր մտքում կրելու և գյադայությանն իր տեսակով պատերազմ հայտարարելու համառությամբ անհամատեղելի է արայիկհարությունյանների հետ։ Վերջին հաշվով՝ քաղաքական դաունիզմի համախտանիշով տառապողներին ի՞նչ՝ Վանոն ով է, ինչ գաղափարի ու արժեքի ամբողջացնող է, քաղաքացու ինչպիսի տեսակ է խմորում իր գրականությամբ, անցած-ապրածով։ Գրողների միության շուրջ հավաքված գրչակներին ի՞նչ, թե որտեղ է հանգչելու ժամանակակից գրականության ամենաերևելին. չէ՞ որ նրա ներկայությամբ նրանք ամեն ինչ էին՝ բացի գրողից։ Իսկ նրա բացակայությամբ ի վերջո կարող են գրող կարծել իրենց և իրենց կոմպլեքսավոր ներկայությամբ հավակնել մտավորականի ու առաջադեմի դափնուն։ Գռզոյին ու գռզոյականներին ի՞նչ, թե Վանոն որտեղ է հանգչելու, էլ քյար չունեն մարդուց, ինչ պետք էր՝ ստացել են, քամել են ու զրոյից դարձել են քաղաքական միավոր՝ զրոյական արժեքով։ Եվ եթե նույնիսկ բարբաջեն, թե դա էր Վանոյի վերջին կամքը՝ չեն փրկվելու։ Որովհետև տգետների, անկամների, նախանձից հիվանդացածների համար տիեզերքի պատիժը դաժան է լինում։ Սերնդեսերունդ է լինում, և լույսը ծանրանում է՝ էլի սերնդեսերունդ։

4rd.am



Նման նյութեր