Ամերիկացի ռեփեր Քանյեն Ուեսթը Լոս Անջելեսի եկեղեցիներից մեկում Գոհաբանության օրվա առթիվ կազմակերպված ամենամյա միջոցառման ժամանակ հրապարակավ ներողություն է խնդրել նախկին կնոջից` Քիմ Քարդաշյանից, որը փետրվարին դիմել էր ամուսնալուծության համար։
«Աստված ցանկանում է` դուք տեսնեք, որ ամեն ինչում կարելի է մեղքը քավել։ Եվ որ բոլոր հարաբերությունները, որոնք մենք ստեղծել ենք, որոնցում սխալներ ենք արել, որոնցում ես սխալներ եմ արել․․․ Ես հրապարակային արել եմ այն, ինչն աընդունելի է ամուսնու համար, բայց ես այստեղ եմ, որ ամեն ինչ փոխեմ»,- ասել է Ուեսթը։
Ռեփերի ելույթի տեսագրությունը հրապարակվել է Twitter-ում։
Նա նաև նշել է, որ փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել իր երեխաների հետ։
Քանյեն առաջին անգամ հրապարակայնորեն ներողություն է խնդրել կնոջից այս տարվա հուլիսին։
«Ես կցանկանայի ներողություն խնդրել իմ կնոջից ՝ Քիմից, որ հրապարակավ պատմել եմ մեր խնդիրների մասին։ Ես քեզ չպաշտպանեցի այնպես, ինչպես դու պաշտպանեցիր ինձ ։ Քիմ, գիտեմ, որ քեզ ցավեցրել եմ, խնդրում եմ` ներիր ինձ։ Ու շնորհակալ եմ, որ միշտ կողքիս ես եղել»,–ասել էր ռեփերը։
Իսկ բոլորովին վերջերս Drink Champs ծրագրում ռեփերը խոստովանել է, որ ցանկանում է վերադարձնել կնոջն ու երեխաներին։ Նշենք, որ զույգի ամուսնալուծության գործընթացը դեռ ավարտված չէ։
Միևնույն ժամանակ պապարացիները ավելի ու ավելի հաճախ են Քիմին տեսնում դերասան և կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ։
https://twitter.com/theyeezymafia/status/1463655411920240643?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1463655411920240643%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Farmeniasputnik.am%2F20211125%2Fuesty-kikin-hraparakav-nervoghutjun-e-khndrel-qim-qardashjanic-35732098.html