Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից.
«Ըստ շրջանառվող տեղեկությունների ՝ 2022 թ. հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Շինանյութին կհաջորդեն հագուստը, մաքրող միջոցները, կոսմետիկան և այլ ապրանքները։
Սպասվում է նաև բենզինի ու դիզվառելիքի ներկրման ակտիվացում։
2019 թ.-ի արդյունքների համաձայն՝ Թուրքիայից Հայաստան է ներկրվել 268 մլն դոլարի ապրանք, ինչը կրկնում է 2008-ի ցուցանիշը։ 2018-ին այն կազմել էր 253 մլն (համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2016-ին Թուրքիայից ներկվել է մոտ 160 մլն դոլարի ապրանք)։
Եվ եթե 2008-֊ի ցուցանիշը պայմանավորված էր «ֆուտբոլային դիվանագիտության» օրակարգով, ապա 2018-2019 թթ. կտրուկ աճը՝ Հայաստանում պրոթուրքական ռեժիմի հաստատմամբ։ 2020-ին՝ մինչև պատերազմ, աճի միտումը շարունակվել է:
Այսպիսով, 1995 թ-ից ի վեր հայ֊թուրքական առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը գրանցվել է 2008-ին ու 2019-ին։ Չնայած, «առևտրաշրջանառություն» եզրույթն այստեղ խիստ պայմանական է.1995֊2020 թթ. Հայաստանը ներկրել է շուրջ 3 մլրդ դոլարի թուրքական ապրանք, արտահանել Թուրքիա՝ ընդամենը 50 մլն ֊ի։
Կարևոր է ընդգծել, որ բացի ավանդական ապրանքատեսակներից (հագուստ, տեխնիկա և այլն) 2018-2020 թթ. էապես աճել է Թուրքիայից ներկրվող նավթամթերքի ծավալները՝ հասնելով 2019 թ.-ին 24,3 մլն դոլարի: Զուգահեռաբար նվազել են Իրանից նավթամթերքի ներկրման ծավալները:
Գեոքաղաքական մոտիվն ակնհայտ է»։