Հայտնի է` ով է երկրորդ պաշտոնյան, որն իրականացրել է Փաշինյանի և Ալիևի օպերատիվ կապը. ԶԼՄ
Advertisement 1000 x 90

Հայտնի է` ով է երկրորդ պաշտոնյան, որն իրականացրել է Փաշինյանի և Ալիևի օպերատիվ կապը. ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օպերատիվ կապ ապահովող պետական ապարատի երկրորդ պաշտոնյան է եղել կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը։ Տեղեկությունը հայտնում է «Անի» ուսումնասիրությունների կենտրոնը։

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը երեկ կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային: Նա հայտարարել է, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Մյուս կողմից սակայն, պարոն Վանեցյանը չի նշել երկրորդ պաշտոնյայի անունը:

«Երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է: Եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա պարոն Թաշչյանը WhatsUp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ»,–գրում է կայքը։

Նշվում է, որ Թաշչյանը Հայաստանի լավագույն դիվանագետներից է, ԱԳՆ-ում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր դիրքեր, եղել է ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2011 թթ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:

Արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Թաշչյանը 2018-2020 թթ. եղել է Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:

armeniasputnik.am

 



Նման նյութեր