ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարած՝ վիրտուալ տարածքում միայն հայատառ գրելու և Շնորհակալության շաբաթ մրցույթի գլխավոր մրցանակին է արժանացել Անի Ամիրջանյանը։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 20-ամյա ուսանողուհու ֆեյսբուքյան նամակն ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանին ուղղված սրտի խոսք էր. «Անչափ շնորհակալ եմ քեզ այն հպարտության համար, որ զգում եմ որպես հայ, որպես քույր: Շնորհակալ եմ չապրածդ գարուններն այս տեսակ շռայլությամբ ինձ նվիրելու համար…»:
Մրցանակային ArmTab-ը հունվարի 12-ին Անիին հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Գրառումը նվիրված էր մի երիտասարդի, որն իր կյանքով բոլորիս կյանք պարգևեց: Ադամը մեր ժամանակի իրական հերոսն է: Անիի այն շնորհակալությունը, որն ուղղված էր Ադամին, իսկապես շատ հուզիչ էր»,-ասաց Արմեն Ամիրյանը: