Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը մերժել են Սուրբ ծնունդը միասին նշելու Եղիսաբեթ Երկրորդի հրավերը
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը մերժել են Սուրբ ծնունդը միասին նշելու Եղիսաբեթ Երկրորդի հրավերը

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հրաժարվել են Մեծ Բրիտանիա մեկնել՝ արքայական ընտանիքի հետ Սուրբ ծնունդը նշելու։ Եղիաբեթ Երկրորդի թոռն ու նրա կինը մերժել են թագուհու հրավերը։

Եղիսաբեթ Երկրորդն ամբողջ ընտանիքին սեղանի շուրջ հավաքում է ամեն տարի, սակայն Մեգանն ու Հարին տոնին չեն մասնակցել 2018թ․-ից սկսած։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը պարզաբանել է մերժելու պատճառը։

«Հարին եւ Մեգանը հրավիրված են եղել Սուրբ ծնունդին միանալու ընտանիքի մյուս անդամներին, սակայն դա չեն անի։ Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ խենթություն կլինի, եթե նրանք վերադառնան Մեծ Բրիտանիա։ Բայց նրանք պետք է բուժեն վերքերն ու շարունակեն ապրել»,- հայտնել է Page Six-ի աղբյուրը։

news.am