Հասկանալու համար, թե արդյոք օրական բավականաչափ ջուր եք օգտագործում, բավական է հիշել, թե օրական քանի անգամ եք զուգարան գնացել։ Այս կարծիքն է հայտնել Ս2երլինգի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Ստյուարտ Հելոուեյը։
«Դուք կարող եք հասկանալ, թե արդյոք բավականաչափ ջուր եք խմում զուգարան գնալու քանակով: Եթե օրական հինգից յոթ անգամ եք գնում, ապա բավականաչափ հեղուկ եք խմում»,- ասել է նա:
Օրական 3-4 անգամ զուգարան գնալը վկայում է հեղուկի անբավարար ընդունման մասին: Օրական 8 կամ ավելի անգամ զուգարան գնալը վկայում է չափից ավելի հեղուկի ընդունման մասին։
Միաժամանակ, բժիշկ Մայքլ Մոսլին ընդգծում է, որ ջրի ճիշտ քանակի վերաբերյալ խորհուրդները շատ անորոշ են։ Նա խորհուրդ է տալիս յուրաքանչյուր ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել։ Դա պետք է բավական լինի։
Մասնագետի խոսքով՝ զուգարան գնալու քանակը կարող է տարբեր լինել՝ կախված օգտագործվող ըմպելիքներից։ Կաթը սովորաբար ավելի երկար է մարսվում, հետեւաբար, դրանից հետո դուք չեք ցանկանում զուգարան գնալ այնքան արագ, որքան ջրից հետո: