Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք: Մեկ օրվա ընթացքում կատարվել է 6631 թեստավորում, առողջացել է 1403, մահացել՝ 26 մարդ:

Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337552 դեպք, որոնցից 314020 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 14579 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7485 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1438 է: Ընդհանուր կատարվել է 2 348 877 թեստավորում: