Մեծ Բրիտանիայի Լեսթերշիրում ֆուտբոլային խաղի ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել: 12 ոստիկան տուժել է, իսկ 7 երկրպագու` կալանավորվել: Նշվում է, որ երկու ոստիկան հոսպիտալացվել է։ Նրանց առողջական վիճակի մասին չի նշվում։ Այս մասին հայտնում է RTE պորտալը։
«Քինգ Փաուեր» մարզադաշտում՝ նոյեմբերի 26-ին, կայացել է Եվրոպա լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի անգլիական «Լեսթերի» և լեհական «Լեգիայի» հանդիպումը։ Բրիտանացիները 3։1 հաշվով հաղթել են լեհերին։
Պորտալի տեղեկություններով՝ անկարգությունները սկսվել են հանդիպման երկրորդ կեսում՝ հյուրերի երկրպագուների հատվածում։ Իրավապահներն ազդանշանային մի քանի ճայթրուկ են վառել, իսկ որոշ երկրպագուներ սկսել են հարձակվել սպաների վրա։