Աֆղանստանի քաղաքացի Շարբաթ Գուլան, որը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ 1985 թվականին հայտնվել էր National Geographic–ի շապիկին, տարհանվել է Իտալիա։ Այս մասին հայտնում է իտալական կառավարության մամուլի ծառայությունը։
Շարբաթ Գուլան, որին «աֆղանական Մոնա Լիզա», «աֆղանցի աղջիկ» և «կանաչ աչքերով աղջիկ» էին անվանում, ապաստան ստացավ Իտալիայում իշխանության եկած թալիբներից փախուստի դիմելուց հետո (ահաբեկչական գործունեության համար գտնվում են ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո)։
«Օգոստոսյան իրադարձություններից հետո (Աֆղանստանում) երկիրը լքելու հարցում Գուլային օգնելու մասին քաղաքացիական հանրության և մի շարք ՀԿ–ների ներկայացուցիչների դիմումներից հետո` Աֆղանստանի քաղաքացիների տարհանման և ընդունելության ու ինտեգրման վերաբերյալ կառավարության ծրագրի շրջանակում Իտալիայի նախարարների խորհուրդը ստանձնեց նրան Հռոմ տեղափոխելու գործը», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Հայտնի լուսանկարը աֆղանա-պակիստանյան սահմանի փախստականների ճամբարում արել է ֆոտոլրագրող Սթիվ Մաքարին 1984 թվականին։ Նա որբ էր մնացել իրենց գյուղի վրա հարձակում գործելուց հետո։
Шарбат Гула, та самая "Афганская девушка", ее знаменитое фото было сделано в 1985 году. Позже в 2002 году автор решил повторить фото, тогда девушке было уже 30 лет. pic.twitter.com/Bli59sU9Au
— Невероятно, но Факт! (@best_fact) July 29, 2020
Մեկ տարի անց National Geographic–ում հրապարակած խորաթափանց կանաչ աչքերով աղջկա դիմանկարն անմիջապես դարձավ մի ամբողջ ազգի տառապանքի, որից հետո նաև ընդհանուր առմամբ փախստականների խնդրի խորհրդանիշ։
Ինքը` Շարբաթը, վերադառնալով Աֆղանստան, ամուսնացավ և 4 դուստր լույս աշխարհ բերեց, որոնցից մեկը մահացավ։ Այսօր Շարբաթ Գուլան 49 տարեկան է, նա այրի է։
Սթիվ Մաքարին 17 տարի անց որոշեց գտնել իր հերոսուհուն։ 2002 թվականին նա կրկին լուսանկարեց Գուլային։ Լուսանկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր քաղաքների ցուցահանդեսներում։