Տերերից փախած կատուն նրանց մոտ է վերադարձել 10 տարի անց
Advertisement 1000 x 90

Տերերից փախած կատուն նրանց մոտ է վերադարձել 10 տարի անց

Մեծ Բրիտանիայում 10 տարի առաջ անհետացած Բիգ Ջինջ անունով կատուն վերադարձել է տերերի մոտ։ Այդ մասին գրում է BBC-ն։

Կենդանին փախել էր 2011 թվականին, երբ սեփականատերեր Քոլին Քլեյթոնը և Եվա Բելլամին իրենց մեղրամիսն էին անցկացնում Բիրմինգհեմում:

Զույգը կատվին սպասել է հինգ օր, իսկ հետո հետախուզում է հայտարարել։ Բիգ Ջինջը մի չիպ ուներ, որը ցույց էր տալիս, որ նա ընտանի կատու է: Տարիներ անց կատվին տուն է վերադարձրել հեցն այդ չիպը:

Կատվի մոտ ուռուցք է հայտնաբերել: Բարի մարդիկ գտել են նրան փողոցում և տեղափոխել են անասնաբույժի մոտ. բժշկի մոտ, հայտնաբերելով չիպը, որի վրա նշված են եղել Ջինջի տերերի կոնտակտային տվյալները, նրանք կապվել են վերջիններիս հետ և վերադարձրել կատվին:

Սակայն, թե ինչպես է Բիգ Ջինջը կարողացել տասը տարի ապրել փողոցում, հայտնի չէ։

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր