Երգչուհի Սիլվա Հակոբյանը տարին սկսել է աշխատանքային: Երգչուհին հետամուտ է լինելու նոր ծրագրերի իրականացմանը: Սիլվան Instagram-ում պարբերաբար տեղեկացնում է իր աշխատանքների մասին:
Վերջերս նա հաճախակի է իր էջում հրապարակում լուսանկարներ Ռուսաստանում հայտնի վարսահարդար, ոճաբան Գեորգի Կոտի հետ՝ ոչ մի հստակ տեղեկատվություն չգրելով: Լուսանկարները առիթ են դարձել խոսակցությունների: Լուրեր են պտտվում, որ երգչուհին պատրաստվում է նոր ծրագրում համագործակցել ոճաբանի հետ:
Լուրերի իսկությունը ճշտելու և այլ մանրամասներ իմանալու համար Tert.am Life-ը կապ հաստատեց երգչուհու հետ: Վերջինս ասաց. «Այո, Գեորգիի հետ աշխատելու եմ: Բայց հիմա չեմ ցանկանում բացել փակագծերը»:
Գեորգին այս օրերին Երևանում է: Նա առաջին անգամ է ժամանել Երևան:
Ամբողջությամբ՝ life.tert.am