
Ազատության արձանը նախագծվել է Ֆրեդերիկ Բարտոլդիի կողմից՝ ինժեներ Գուստավ Էյֆելի հետ համատեղ: Այն բացվել է 1886 թվականի հոկտեմբերի 28-ին:
Արձանը Ֆրանսիայի ժողովրդի նվերն է ԱՄՆ-ին։ Նախագիծը դարձել է ամերիկացիների և ֆրանսիացիների համատեղ աշխատանքը։ Ֆրանսիացիները կառուցել են արձանը, իսկ ամերիկացիներն ընտրել են վայրը և հավաքել են պատվանդանը։ Ազատության արձանի բարձրությունը 46 մետր է։ Իսկ նրա բարձրությունը գետնից մինչև ջահը կազմում է 93 մետր։ Արձանը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Ներկայացնում ենք Ալբերտ Ֆերնիկի լուսանկարները, որոնք պահպանվում են Նյու Յորքի հանրային գրադարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը