Երկրաշարժ Իզմիրում
Advertisement 1000 x 90

Երկրաշարժ Իզմիրում

Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Ուրլա շրջանից մի քանի կմ հեռավորության վրա՝ Էգեյան ծովում, գրանցվել է 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է նոյեմբերի 30-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 3.97 կմ խորության վրա։

Նախնական տեղեկություններով՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։



Նման նյութեր