Լեհ սահմանապահներն ու զինվորականները հետ են մղել միգրանտների լեհ-բելառուսական սահմանը ներխուժելու փորձը, երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 30-ին, հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։
«Այսօր՝ տեղական ժամանակով մոտ 02:30-ին, մի խումբ ագրեսիվ միգրանտներ փորձել են ներխուժել սահմանը Լեհաստանի սահմանապահ ջոկատի կողմից հսկվող տարածքում։ Անվտանգության ուժերի վրա քարեր, մետաղական խողովակներ ու ճայթրուկներ են նետել։ Հարձակման փորձը կանխվել է»,- ասվում է ծառայության Twitter-ի էջում։