Կենդանակերպի երեք ամենաերջանիկ նշանները
Advertisement 1000 x 90

Կենդանակերպի երեք ամենաերջանիկ նշանները

Գաղտնիք չէ,  որ Կենդանակերպի նշանը նշանակալի ազդեցություն է թողնում մարդու բնավորության եւ ճակատագրի վրա: Հետաքրքիր է, իսկ գոյություն ունե՞ն Կենդանակերպի իրոք երջանիկ նշաններ եւ ինչո՞ւմ է արտահայտվում նրանց երջանկությունը:

Մի շարք վիճակագրական հետազոտություններ կատարելով` գիտնականներն առանձնացրել են երեք նշան, որոնք իրենց աստղի տակ ծնվածներին երջանկություն եւ ներդաշնակություն են բերում:

  1. Երկվորյակներ

Հենց այնպես չէ, որ Կենդանակերպի նշանների մեջ առաջին տեղը բաժին է հասել Երկվորյակին: Հարցն այն է, որ այդ մարդիկ իրենց մեջ համադրում են Առյուծի նրբաճաշակությունը, իշխող լինելն ու կենսասիրությունը  եւ Ջրհոսի անհոգությունն ու շփվող բնավորությունը: Երկվորյակ նշանի տակ ծնվածներն ունեն այն կարեւոր հատկանիշը, որ մյուսները չունեն. նրանք բացարձակապես ազատ են: Այս մարդկանց մեջ համադրվում է բարդույթներից եւ նախապաշարմունքներից, արտաքին ազդեցությունից ու սեփական սովորույթներից  ազատությունը:  Միաժամանակ, ինչպես վկայում է հարցումը, Երկվորյակներն այն մարդիկ են, որոնք իրենց կյանքում համտեսել են տառացիորեն բոլոր հաճույքները եւ իրենց համար ընտրել են սոսկ այն, ինչն իրենց երկնային ուրախություն է բերում: Վիճակագրության համաձայն, Երկվորյակների ավելի քան 90 տոկոսն իրեն բացարձակապես երջանիկ մարդ է համարում եւ պատրաստ է այդ երջանկությունը նվիրել նաեւ մյուսներին:

  1. Առյուծ

Ոչ մեկը չի զարմանա՝ Առյուծի նշանի ներկայացուցիչներին տեսնելով աշխարհի ամենաերջանիկ մարդկանց ցուցակում:  Եվ դա իրոք այդպես է. չէ՞ որ գործունյա անհատականություններին հաջողվում է այն ամենը, ինչ ձեռնարկում են: Նրանք ինքնավստահ են, ինքնաբավ եւ ազնվական, լայն հայացքներ ունեն, դրա համար էլ Առյուծների շուրջը միշտ շատ մարդ է պտտվում, որոնց հաշվին կարելի է ինքնաիրացվել եւ որոնց կարելի է ղեկավարել, այսինքն` կյանքից հաճույք ստանալ:  Ամեն ինչից բացի, Առյուծն իսկական գեղագետ եւ համադամասեր է, ուղղակի պաշտում է նրբաճաշակ, թանկ եւ որակյալ ամեն ինչ, դրա համար էլ կյանքում միշտ ձգտում է լավագույնին, ինչին սովորաբար հասնում է: Հիացական հայացքները եւ գովասանքը այդ մարդկանց դարձնում են աշխարհում ամենաերջանիկներից:

  1. Ջրհոս

Այս նշանը տվյալ ցուցակում բոլորովին պատահաբար չի հայտնվել:  Հարցն այն է, որ Ջրհոսի նշանի տակ ծնված մարդիկ անհոգ են վերաբերվում կյանքին, չեն մտահոգվում  առկա խնդիրներով եւ անընդհատ ձգտում են հաճույքների: Այս անհատները կապված չեն որոշակի մի տեղի եւ չեն տխրում սիրելի մարդու բացակայությունից. չէ՞ որ նրանք միշտ շատ ընկերներ ունեն, դրա համար էլ նրանց սիրտ-անոթային եւ նյարդային համակարգերն անհամեմատ ավելի ամուր են, քան Կենդանակերպի ցանկացած այլ նշանի մոտ: Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ Ջրհոսները բազմակողմանիորեն զարգացած են եւ շատ շփվող, դրա համար էլ միշտ պահանջված են եւ երբեք մենակ չեն մնում: Այդ ամենը Ջրհոսի նշանի տակ ծնվածներին դարձնում է ամենաերջանիկ մարդկանցից մեկը:

news.am