Հանրապետությունում առաջիկա 2 օրը սպասվում են տեղումներ
Advertisement 1000 x 90

Հանրապետությունում առաջիկա 2 օրը սպասվում են տեղումներ

Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, դեկտեմբերի 2-6-ը՝ առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ: Մարզերի զգալի մասում այսօր ցերեկը, դեկտեմբերի 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:

Ինչպես տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում և նախալեռներում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 2-ին և 3-ին, հատկապես գիշերային ժամերին, կնվազի 7-10 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը` ձնախառն անձրև: