Համացանցը մինչ օրս քննարկում է Սոնա Ռուբենյանի հարսանեկան զգեստը: Շատերը քննադատում էին այն:
Նշենք, որ զգեստի հեղինակը դիզայներ Մերի Ստեփանյանն է: Վերջինս համարվում է հայ ամենահայտնի դիզայներներից մեկը, ում զգեստները մատչելի չեն: Նա նաև Սոնայի ընկերուհին է:
Մերին իր ինստագրամյան էջում Սոնայի հարսանեկան զգեստի պատրաստման ընթացքից տեսանյութ է հրապարակել և դրան կից գրել.
«Օրերս տեղի ունեցավ իմ լավ ընկեր, անչափ տաղանդավոր երգչուհի, քաղցր եւ ուրախ մարդ՝ Սոնա Ռուբենյանի հարսանիքը!
Շատ մեծ հպարտությամբ, պատասխանատվությամբ եւ սիրով ես եւ իմ ամբողջ թիմը ստեղծեցինք հարսի զգեստը իմ լավ ընկերոջ օրը էլ ավելի գեղեցկացնելու նպատակով!
Ինչպես և ամեն հայտնի անհատի անձնական կյանքի իրադարձություն, այնպես էլ Սոնայի հարսանիքը շատ քննարկվեց հանրության կողմից, մանավանդ՝ հարսանեկան զգեստը։
Բնականաբար, նորաձևության և գեղեցիկի պատկերացումները բոլորիս մոտ կարող են տարբերվել, բայց ամեն կարծիք և անհամաձայնություն պետք է մնա առնվազն կոռեկտության սահմաններում։
Ցավում եմ, որ մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր ունակ են նորահարսի հասցեին գրել վիրավորանքներ և գարշելի խոսքեր՝ պարզ շնորհավորանքի և բարեմաղթանքի փոխարեն:
Հ.Գ. Սոն ջան, Էմիլ ջան, ցանկանում եմ, որ ձեր սերը միշտ վեր մնա ամեն տեսակ չարից, օր օրի ավելի ամրանա, փոխանցվի բոլորին և ջերմացնի մարդկանց սառած ու չարացած հոգիները…»: