ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի փոխնախագահ Ջո Բայդենին պարգևատրել է Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքացիական պարգևներից մեկով՝ Գերազանցության ազատության մեդալով: Այդ մասին այսօր հայտնել է ABC-ն:
Պարգևատրման արարողության ընթացքում, որը կայացել է Սպիտակ տանը, Օբաման Բայդենին անվանել է լավագույն փոխնախագահն ԱՄՆ-ի պատմության մեջ:
Բայդենը, որն արտասվելու չափ հուզված էր նախագահի ելույթից, իր հերթին, ասել է, թե իրեն բախտ է վիճակվել «լինել այն հիանալի մարդու ուղեկիցը, որը հիանալի բաներ է արել»:
Բայդենն ասել է, թե արժանի չէ մեդալի, բայց գիտե, որ նախագահն իրեն պարգևատրել է ամբողջ սրտով: «Պարոն նախագահ,- ասել է Բայդենը,- ես պարտական եմ Ձեզ, պարտական եմ ձեր բարեկամության համար»… Պարգևատրումից հետո նրանք գրկախառնվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Նման նյութեր
«Գնալու են Բաքու. Ադրբեջանն այնպես է անելու, որ հայ ազգի աչքը 100 տարի վախի մեջ լինի». Թևան Պողոսյան
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90