Ձեռնարկատեր եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ոճի կուռք» կոչումն է ստացել՝ դառնալով People’s Choice Awards-ի «Fashion Icon Award» մրցանակաբաշխության դափնեկիր, հայտնում է WWD-ն։ Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին «NBC» եւ «E!» ալիքներով։
«Քիմ Քարդաշյանի ոճի էվուլյուցիան համաշխարհային մակարդակով ազդել է նորաձեւության ոլորտի վրա։ Մենք անհամբերությամբ սպասում եք Քիմին այս տարի «Ոճի կուռք» մրցանակին արժանացնելու հնարավորությանը»,- ասել է Ջեն Նիլը՝ E! News-ի գլխավոր տնօրենը։
Քարդաշյանն արձանիկն առաջին անգամ չէ ստանում։ Նա «CFDA 2019» մրցանակների հանձնման արարողության ընթացքում ստացել է պատմութան ընթացքում առաջին «Influencer Award» մրցանակը, իսկ վերջերս արժանացել է «2021-ի ապրանքանիշի նորարար» կոչմանը՝ «WSJ» պարբերականի վարկածով։ Քարդաշյանը դարձել է «Fashion Icon Award» մրցանակի չորրորդ դափնեկիրը Թրեյսլի Էլիս Ռոսից, Գվեն Սթեֆանիից եւ Վիկտորյա Բեքհեմից հետո։