
Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում կայացել են մեկնարկային տուրի հանդիպումները:
Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը հաղթել է Սուսաննա Գաբոյանին, Մարիամ Ավետիսյանը` Սիրանուշ Ղուկասյանին, Արփինե Գրիգորյանը` Նարինե Գասպարյանին, Աննա Հայրապետյանը` Նարե Առաքելյանին: Արմինե Բաբայանը և Աննա Սարգսյանը խաղացել են ոչ-ոքի:
Երկրորդ տուրի պարտիաները կկայանան այսօր: