
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը Լեհաստանում կայացած «Mentor Cup 2017» մրցաշարում կարճ ծրագրից հետո առաջին տեղում է:
Կարճ ծրագրից հետո Գալուստյանը հավաքել է 59,71 միավոր և գլխավորում է մրցաշարը: Աղջիկները ազատ ծրագրով հանդես կգան արդեն այսօր: Հայ գեղասահորդուհին ընդգրկված է 4-րդ՝ ուժեղագույն խմբում:
Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը պայքարը կսկսի այսօր՝ հունվարի 13-ին:
«Mentor Cup 2017» անցկացվում է Լեհաստանի Տորուն քաղաքում: Մեկնարկել է հունվարի 10-ին և կեզրափակվի հունվարի 15-ին: