Ինչպե՞ս կարելի է թեթեւացնել երկարատեւ դաշտանը։ Իր խորհուրդներով կիսվել է մանկաբարձ-գինեկոլոգ Եկատերինա Շուլակովան (Ռուսաստան)։
7Дней.ру-ին տված հարցազրույցում մասնագետն ասել է, որ նորմալ դաշտանը տեւում է ոչ ավել, քան 8 օր՝ արտադրության աստիճանական նվազումով։ Իսկ երկարատեւ ու առատ դաշտան կարող է առաջանալ որոշ գինեկոլոգիական հիվանդությունների պատճառով։
Մասնագետի խոսքով՝ դաշտանի ընթացքը թեթեւացնելուն կօգնի ճիշտ ռեժիմը, լիարժեք քունն ու հանգիստը, ինչպես նաեւ կյանքից սթրեսի ու ծանր ֆիզիկական ակտիվության վերացումը։
Որոշ դեպքերում մասնագետը թույլ է տվել արյան մակարդման դեղեր ընդունել, սակայն նշել է, որ դա պետք է տեղի ունենա բժշկի հսկողության ներքո։
Մասնագետը նաեւ ընդգծել է, որ թեեւ նման միջոցները կօգնեն հաղթահարել առատ արյունահոսությունը, սակայն չեն կարողանա լուծել դրա հիմքում ընկած խնդիրները։