Նախընտրական «գործա՞րք». քաղաքականացված աղբավայր. hraparak.am
Advertisement 1000 x 90

Նախընտրական «գործա՞րք». քաղաքականացված աղբավայր. hraparak.am

Լուսանկարում ձախից Միշիկն է՝ Սաշիկի հարազատը: Խոսքը Մասիսի Միշիկի՝ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբոր մասին է: Նրան ջերմորեն գրկել է Մասիս խոշորացված համայնքի ղեվարարի ՔՊ-ական թեկնածու Սայեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Մասիսի երկարամյա նախկին քաղաքպետ Սաշա Հակոբյանը երկար տարիներ եղել է Մասիսի ՀՀԿ կառույցի ղեկավարը, ընտանեկան մտերմություն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, ընտրությունից-ընտրություն գլխավորել է ՀՀԿ նախընտրական շտաբը, իր մեծ ընտանիքի հետ ձայներ բերել, համոզել,  սպառնացել, բնակիչներին, որ իրենց քվեն տան ՀՀԿ-ին: Հիմա «երդվյալ» ՀՀԿ-ականին ի՞նչն է կապում «Սերժին մերժող» քաղաքական ուժի ներկայացուցչի հետ: Պարզվում է՝ ծխացող աղբավայրը …

1999 թ-ին Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը 99 տարով պայմանագիր է կնքում Բնակարանային կոմունալ տնտեսության հետ հետ, որի ղեկավարը իր եղբայր Միշա Հակոբյանն է: Ըստ այդ պայմանագրի, քաղաքամերձ 4,9 հա հողատարածքը վարձակալության է տրվում՝ որպես աղբավայր՝ 58 հազար դրամ վարձակալությամբ: 2013-ին կնքվել է նոր պայմանագիր ավելի մեծ հողատարածքով եւ վարձակալության ավելի բարձր գումարով: Ընկերությունը ընդունում էր ոչ միայն Մասիսի աղբը, այլեւ պայմանագիր է կնքել նաեւ Սանիտեքի հետ եւ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աղբը նույնպես տեղափոխվում է Մասիսի աղբավայր: Այս աղբավայրը պարզապես էկոլոգիական չարիք է դարձել մասիսցների եւ հարակից բնակավայրերի բնակիչների համար. աղբը վերամշակելու կամ տեղափոխելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվում: Երկար տարիներ ընկերությունը հսկայական գումարներ է աշխատել՝ որեւէ ծախս չանելով: Միայն պարբերաբար «պատահական» հրդեհներ են բռնկվում, որոնք ի զորու եւ պարտավոր չէ մարել հրշեջ ծառայությունը: Այսպես կուտակված աղբից ազատվելն ավելի հեշտ է ու ոչ ծախսատար: Իսկ հրդեհի ծուխը խեղդում է բնակիչներին, ամռան տապին մարդիկ իրենց դուռ- լուսամուտները փակ են պահում, որպեսզի հնարավորինս կասեցնեն աղբավայրի ծխի ներխուժումը իրենց տներ: Շատերը երկար ժամանակով լքում են իրենց տները, միչեւ ծուխը մի փոքր նվազի:

Բնակիչները հավաստիացնում են, որ աղբավայրի ծխի պատճառով տարբեր շնչառական հիվանդություններ են ձեռք բերել: Սաշա Հակոբյանին հաջորդող Դավիթ Համբարձումյանը երկար տարիներ պայքարում է այս երեւույթի դեմ, պարբերաբար դիմում է տարբեր գերատեսչությունների՝ հարցը լուծելու եւ բնակիչներին աղբավայրի ծխից ազատելու համար: Արդյունք չի եղել:

Ըստ «Հրապարակի» աղբյուրի,  նեկայիս իշխանությունը, կոնկրետ Սայադ Հարությունյանը, պայման է դրել Սաշիկ-Միշիկենց առաջ, ՔՊ-ի համար ձայներ բերեն: Իսկ իրենց հաղթելու դեպքում ոչ միայն կկասեցվի Սաշա Հակոբյանի դեմ եղած դատական հայցը՝ կապված ԺԷԿ-ի շենքի ապօրինի գործարքի հետ, այլեւ՝ աղբավայրը անարգել կշարունակի գործել ու ծխալ…  Մինչ Հակոբյան եղբայրները փորձում են հերքել իրենց կապը Սայադի հետ, թեկնածուն իր էջում «միամտաբա՞ր», թե՞ դիտավորյալ հրապարակել է այս լուսանկարը: Փաստորեն ստացվում է, որ ՔՊ-ի հաղթանակի դեպքում մասիսցիները շարունակելու են շնչել Միշա Հակոբյանի «ղեկավարած» այրվող- ծխացող աղբավայրի հոտը…

hraparak.am



Նման նյութեր