Թուրքական դետեկտիվ, կամ ինչպես են հայերը տունտունիկ խաղում
Advertisement 1000 x 90

Թուրքական դետեկտիվ, կամ ինչպես են հայերը տունտունիկ խաղում

Լիրայի անկումն ու հակակառավարական ցույցերը բարդացրել են Թուրքիայի նախագահի վիճակը, սակայն դեռ վաղ է խոսել նրա պարտության մասին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է Անկարայում տեղի ունեցող գործընթացների և այդ ֆոնին ծավալվող իրադարձությունների մասին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անբուժելի հիվանդության ու մոտալուտ մահվան մասին խոսակցությունները դեռ չէին լռել, երբ համացանցում նոր դետեկտիվ ի հայտ եկավ։ Այն էլ՝ ի՜նչ դետեկտիվ` և՛ նենգ թունավորում, և՛ դիակի բացակայություն, և՛ խորհրդավոր իրադարձություններ առանձնատանը, և՛ լռելու երդում, և՛, ինչպես միշտ, ոչ մի բանի մասին չիմացող ոստիկանություն։ Ամեն ինչ այնպես, ինչպես լինում է այդ ժանրի լավագույն վեպերում։

Թուրքական ոճով դետեկտիվ

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ համացանցում տեղեկություններ հայտնվեցին թուրք սուլթանի ոխերիմ թշնամու՝ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թունավորման մասին։

Թուրքական OdaTV հեռուստաալիքի վարկածով՝ ամերիկյան Փենսիլվանիայում բնակվող ազդեցիկ ընդդիմադիր գործչի դեմ մահափորձ է կատարվել նոյեմբերի 17-ի գիշերը։ Սկսեցին խոսել, թե իբր թունավորողը գյուլենականների «աջ ձեռքի»` Ջևդեթ Թյուրքյոլուի շրջապատից է եղել։ Հետո հայտարարվեց, որ ընդդիմադիրը ողջ է մնացել, բայց կորցրել է խոսելու ունակությունը, իսկ միջադեպի ականատեսներն իբր Ղուրանի վրա երդվել են, որ որևէ տեղեկություն չեն հրապարակելու կատարվածի մասին:

Ինչպես ընդունված է նման դեպքերում, անհրաժեշտ դադարը պահվեց, և մոտ մեկ օր անց հնչեցին առաջին հերքումները։ «Ոսկե սերունդ» կենտրոնի (որտեղ հիմա ապրում է Գյուլենը) փոխնախագահ Սեզայ Սաբլակը հայտարարեց, որ քարոզչի մահվան մասին լուրը սուտ է։ Հետո Գյուլենի մտերիմը՝ հասարակական գործիչ Ջևդեթ Թյուրքյոլուն, տեսագրություն հրապարակեց և վստահեցրեց, որ քարոզչի կյանքին վտանգ չի սպառնում։ Որպես ապացույց՝ գյուլենականները հրապարակեցին իրենց առաջնորդի նոր քարոզի տեսանյութը (թեև անհնար է պնդել, որ տեսագրությունն արվել է թունավորման մասին հաղորդագրությունների հայտնվելուց հետո)։

Իսկ ամերիկյան ոստիկանությունը հայտարարեց, որ ընդհանրապես չի էլ լսել թուրք աքսորյալի դեմ մահափորձի, առավել ևս` մահվան մասին։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am

 



Նման նյութեր