Նինջա կոստյումով տղամարդը կատանայով վիրավորել է երկու կին ոստիկանների, որոնք փորձել են ձերբակալել նրան՝ մեքենա առեւանգելու համար Ֆրանսիայի Շերբուր ԱՆ Կոտանտեն քաղաքում կարճատև հետապնդումից հետո: Այս մասին հինգշաբթի հայտնել Է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Նրա տվյալներով՝ անհայտ անձը դուրս է եկել առեւանգված մեքենայից եւ հասցրել է կանանց մի քանի վնասվածք հասցնել, մինչեւ երրորդ ոստիկանը մի քանի անգամ կրակել է նրա վրա: Արդյունքում հարձակվողը լուրջ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։
Տուժած ոստիկանները նույնպես տեղափոխվել են տեղի բժշկական հաստատություն, նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել։ Միջադեպի շրջանը շրջափակված է հատուկ ծառայությունների կողմից։
Աղբյուր` Փաստինֆո