Ամերիկացի պոետ և ուսուցիչ Արտո Վաունը, ով սովորել է Բոսթոնի Մասաչուսեթսի համալսարանում, իսկ վերջին երեք տարիներին բնակվում է Երևանում, որոշել է Հայաստանի ամերիկյան համալսարանում բացել Ստեղծարար գրի կենտրոն:Այս մասին տեղեկացնում է Boston Globe-ը:
Վաունը նշում է, որ իր նպատակն է վերակենդանացնել նախկին խորհրդային հանրապետության մշակութային ներուժը: Նոր ծրագրի զարգացման ընթացքում նա հայտնաբերել է, որ աշխարհի այդ հատվածում չկա բարձրորակ անգլերեն գրական ամսագիր, ուստի նա նախաձեռնել է ստեղծել առաջինը, որում ներառված կլինեն գրողներ Դանիայից, Շվեդիայից, Հունգարիայից, Միացյալ Թագավորությունից և Միացյալ Նահանգներից:
«Արվեստը կարող է փոխել աշխարհը: Գրականությունը կարող է փոխել աշխարհը: Դա միշտ է այդպես արել»,- ընդգծում է Վաունը: