Այդ օրն էլ սովարականի պես բազմnւթյունն սպասում էր, երբ երևաց նկարիչն իր շան հետ։ Շան վզափոկից կախված էին սուլթան աբդուլ ազիզի նվիրած օսմանիե ադամանդազ օծ շքանշանները և թանկարժեք ծխախոտատուփը։ 40 տարի առաջ սուլթանը պարգևատրել էր նկարչին այն նկարների համար, որոնցով ցանկություն էր հայտնել զարդարելու Պոլսի իր մարմարե պալատը։ Նկարիչն ուղղվեց ծովի կողմը և շան հետ նավակ մտավ։ Երբ արդեն բավականին հեռացել էին, շան վզից հանեց վզափոկը և շպրտեց ջուրը։ Սուլթանի նվերները գնացին ծովի հատակը։ Վերադառնալով ափ՝ դիմեց իրեն սպասող բազմությանը. «Այս օրերին՝ մեր ընդհանուր տառապանքին զուգընթաց, մի բան խեղդում, տանջում էր ինձ, չէր թողնում հանգիստ աշխատել։ Այս գիշեր ես զարթնեցի և հանկարծ հիշեցի սուլթանի տված այս քստմնելի նվերները։ Հասկացա, որ հենց դրանք են ապականում իմ տան օդը։ Այժմ ես ազատվեցի հոգիս ճնշող այդ ամենից և դարձյալ ի վիճակի եմ աշխատելու»։
Ամեն առավոտ Այվազովսկու տան առաջ բազմություն էր հավաքվում` տեղեկանալու թուրքիայում կատարվող դեպքերի մասին․․․
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ