Մի քանի օր տեղումների չսպասեք. եղանակի տեսություն
Advertisement 1000 x 90

Մի քանի օր տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում դեկտեմբերի 4–ի գիշերը կլինի 3-5 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +5…+7 աստիճան։